Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը զբաղված է Սիրիայի ներքին օկուպացմամբ. Էրդողան

Ռուսաստանը զբաղված է Սիրիայի ներքին օկուպացմամբ. Էրդողան
06.02.2016 | 09:22

Սիրիայում Ռուսաստանի գործողությունները օկուպացիոն են՝ Սենեգալում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ուր ժամանել է լատինամերիկյան շրջագայության ավարտին։ Էրդողանը մեկնաբանել է ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը, թե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Թուրքիան նախապատրաստվում է ներխուժել Սիրիայի տարածք։ «Ռուսաստանը նախ պետք է պատասխան տա այն մարդկանց համար, որոնց սպանել է Սիրիայում։ Սիրիայում վարչակարգի հետ համագործակցությամբ սպանվածների թիվը հասնում է մոտ 400000-ի։ Ռուսաստանը զբաղված է Սիրիայի ներքին օկուպացմամբ։
Տարտուսում Ռուսաստանի ծովային բազայի, Լաթաքիայում ավիաբազայի առկայությունը վկայում են Ասադի համար «գաճաճ պետություն» ստեղծելու փորձերի մասին։ Սիրիայում արդեն ավարտվել է Ասադի ժամանակը։ ԴԱԻՇ-ն ու մյուս խմբավորումներն արդեն իսկ մասնատել են Սիրիան։ Թուրքիան գտնվում է վտանգի մեջ։ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911- կիլոմետրանոց սահման, և ներկայումս վերստին երկիր է հոսում փախստականների ալիքը։ Իսկ Ռուսաստանը սահման ունի՞ Սիրիայի հետ։ Իսկ Իրա՞նը։ Նրանք ասում են, որ իրենց կանչել է Ասադը։ Սակայն ոչ բոլոր հրավերներին է անհրաժեշտ պատասխանել, որովհետև այնտեղ (Սիրիա) կա Ասադը, որը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Եվ նրան աջակցողները կիսում են այդ հանցանքի մեղավորությունը»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ