ՄԱԿ-ը չի ծրագրում սիրիական կարգավորման բանակցությունների հաջորդ փուլի նոր հրավերներ ուղարկել կամ փոխել ձևաչափը՝ հայտնում Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզիին: «ՈՒրիշ հրավերներ չեն լինի: ՈՒրիշ ձևաչափով նոր հրավերներ չեն ուղարկվի»,- հայտարարել է նա: Միջսիրիական բանակցությունները Ժնևում մեկնարկել են հունվարի 29-ին: Սպասվում է, որ բանակցությունները 6 ամիս կտևեն: Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ Ժնևում միջսիրիական բանակցություններում ժամանակավոր դադար է, նոր փուլը նախատեսվում է փետրվարի 25-ին: