Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանի քաղաքականությունը հանգեցնում է Թուրքիայի փլուզմանը. The Independent

Էրդողանի քաղաքականությունը հանգեցնում է Թուրքիայի փլուզմանը. The Independent
06.02.2016 | 09:26

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը Թուրքիան դնում է փլուզման շեմին։ Ներքին հակամարտություններից ու լարված հարաբերություններից պարտված է դուրս գալիս թուրք ժողովուրդը։ Մինչև 2002-ը, երբ Թուրքիայում իշխանության եկավ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Թուրքիան հետևում էր Քեմալ Աթաթուրքի «Խաղաղություն երկրում, խաղաղություն արտերկրում» խորհրդին։ Այն ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ-ի հարգալից անդամ էր՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներով։ ԱԶԿ-ն ներկայացրել էր որպես արևմտյան, ռեֆորմիստական, նեոլիբերալ ու աշխարհիկ կուսակցություն, իսկ եվրոպացի քաղաքական գործիչները Թուրքիան անվանում էին աշխարհիկ ու ժողովրդավարական երկրի ոգեշնչող օրինակ։ Սակայն երկրում իրավիճակը փոխվեց ԱԶԿ-ի իշխանության գալով։ Աթաթուրքի խորհուրդը փոխարինվեց «զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգով, որի հետևանքով Թուրքիան վերստին վիճեց իր բոլոր հարևանների հետ։ Նրան հաջողվեց իրենից հեռացնել Ռուսաստանին, երբ նրա ռազմաօդային ուժերը Սիրիայում կործանեցին ռուսական «Սու-24» ինքնաթիռը։ Էրդողանը սադրեց քաղաքացիական պատերազմ քրդերի հետ, որը սպառնում է կործանել Աթաթուրքի ու նրա կողմնակիցների ստեղծած Թուրքիան։ Էրդողանը հետապնդում է այլակարծության բոլոր դրսևորումները՝ քննադատներին ու քաղաքական ընդդիմադիրներին անվանելով դավաճաններ ու ահաբեկիչներ։

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ