Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանը փորձում է շեղել ուշադրությունը սեփական հանցագործություններից: Reuters-ի փոխանցմամբ Դավութօղլուն ասել է. «Ռուսները փորձում են կոծկել իրենց հանցագործությունները Սիրիայում: Նրանք պարզապես իրենց հարձակումներից ուշադրությունը փոխադրում են քաղաքացիական բնակչության վրա, մինչդեռ այդ երկիրը արդեն ներխուժել է Սիրիա»: Նա նաև շեշտել է, որ «Թուրքիան իր անվտանգությունն ապահովելու համար ցանկացած քայլի իրավունք ունի»:
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, թե «լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիայի Արաբական Հանրապետություն»: Նա մատնանշել էր Լաթաքիա նահանգում ճշգրիտ հարվածներ հասցնելն ու Թուրքիայի տարածքում ռուսական դիտորդական թռիչք իրականացնելու մերժումը:
ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը՝ հայտարարելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է ԻՊ-ի դեմ պայքարում։