Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: «Բոլորը պետք է հասկանան, հատկապես Ասադի ռեժիմն ու Ռուսաստանը, որ մարդասիրական իրավիճակի վատթարացումը կրկին նվազեցնում է քաղաքական բանակցությունների հաջող անցկացման հնարավորությունը»,- ասել է Մերկելը: