ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Единая Россия» կուսակցության համագումարում այսօր հայտարարել է, որ երկրի բյուջեի խնայողությունները նախ պետք է սկսել կառավարությունից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի «հաղթել հիմա» և ոչ թե «նավթի գնի աճի ժամանակ»: Մեդվեդևը հիշեցրել է 2009-2011-ի տնտեսական ճգնաժամը, ասելով, թե այդ ժամանակ երկիրը հաղթել է: «Ռուսաստանի կառավարությունը գիտի՝ ինչ անել և ինչպես հաղթահարել»,- ասել է ՌԴ վարչապետը: Իրկուտսկում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են Մեդվեդևի հրաժարականը: Ցուցարարները բողոքել են, որ կառավարությունն անհիմն բարձրացրել է բեռներ տեղափոխող ընկերությունների հարկերը: Ակցիայի մասնակիցները բողոքել են նաև ոստիկանական բաժիններում խոշտանգումների դեմ: