Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին անվանել են «անլուրջ պետություն»

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին անվանել են «անլուրջ պետություն»
06.02.2016 | 19:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, անդրադառնալով այն փաստին, որ Էրդողանը չի կարողանում կապ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանին անվանել է «անիմաստ քարոզչություն իրականացնող, անհիմն մեղադրանքներ ու ստեր հնչեցնող անլուրջ պետություն»: Պուտինի լռությունը, Կալինի կարծիքով, «ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կեղծ են Ռուսաստանի մեղադրանքները: Մի կողմից՝ Պուտինը հրաժարվում է Էրդողանի հետ շփումից, մյուս կողմից` հայտարարում է, թե իրենց հետո ոչ ոք չի կապվել»:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ