ԱՄՆ նախագահական ընտրարշավում դեմոկրատներ Բեռնի Սանդերսի և Հիլարի Քլինթոնի դիրքերը գրեթե հավասարվել են, հանրապետականների մեջ Դոնալդ Թրամփն է առաջատարը՝ վկայում են հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքները: Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ԱՄՆ քաղաքացիների 48 %-ը, իսկ Սանդերսի օգտին՝ 45 %-ը: Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ընտրարշավի մասնակիցների շարքում ֆավորիտ է մնում միլիարդատեր Դոնալդ Թրամփը. նրա ժողովրդականության վարկանիշը 40 % է: Երկրորդ տեղում Տեխասից սենատոր Թեդ Քրուզն է (16 %), երրորդում՝ Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն (13 %): Հարցումն անցկացվել է փետրվարի 2-5-ին: