Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը ուլտիմատում է ներկայացնում Վաշինգտոնին

Էրդողանը ուլտիմատում է ներկայացնում Վաշինգտոնին
08.02.2016 | 12:09

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ը վերջապես պետք է ընտրություն կատարի: Նա իր տեսակետը հրապարակել է սիրիական Քոբանի քաղաք ԱՄՆ պատվիրակի այցից մեկ շաբաթ անց: Քոբանին գտնվում է PYD-ի մարտական թևի քրդական ուժերի հսկողության տակ, որոնց Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ահաբեկիչներ: «Ինչպե՞ս մենք կարող ենք ձեզ վստահել: Կամ ես եմ ձեր գործընկերը, կամ Քոբանիի ահաբեկիչները»,- հայտարարել է Էրդողանը: ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգուրկը այցելել էր Սիրիայի հյուսիսում քրդերի հսկողության տակ գտնվող տարածքները և բանակցել էր քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ