Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողվեց: The Foreign Affairs-ում գրել է Հենրի Բարքին: Բոլորովին վերջերս Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին խոսում էին ամենուր՝ բնութագրելով «զրո խնդիր հարևանների հետ» գրավիչ արտահայտությամբ: Թուրքիան նպատակ ուներ բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ և աստիճանաբար տարածաշրջանային գերիշխող տերություն դառնալ: Անկարան մտադիր էր խորաթափանց դիվանագիտությամբ տարածաշրջանային հակամարտություններում միջնորդի դեր ստանձնել: Սակայն թուրքական արտաքին քաղաքականությունը «արաբական գարնան», ներքին և արտաքին քաղաքականության մեջ սխալ հաշվարկների և ամբարտավանության զոհ դարձավ: Թուրքիայի հարաբերությունները փչացան գրեթե բոլոր հարևանների հետ՝ բացառությամբ Իրաքի հյուսիսում Քրդստանի տարածաշրջանային կառավարության: Միաժամանակ դրամատիկ աճեց լարվածությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի հետ: Եթե Անկարան այսօր ինչ-որ իշխանություն ունի, պատճառը մեծ մասամբ աշխարհագրական դիրքի և դիվանագիտական գործարքներում «ուժեղի» տակտիկա կիրառելու ցանկության մեջ է: Ինչպե՞ս տապալվեցին Թուրքիայի միջազգային հավակնությունները: Սա հարց է՝ բազմաթիվ պատասխաններով: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ աշխարհում իր դերի մասին «վիթխարի» գաղափարները, Թուրքիան նախագահական ուժեղ համակարգով երկրի վերածելու նրա ցանկությունը, քրդական խաղաղ գործընթացի կոլապսը, սիրիական ճգնաժամը նպաստեցին Անկարայի խոստումնալից արտաքին քաղաքականության տապալմանը: