Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի դեմ

ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի դեմ
08.02.2016 | 23:35

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս գիշեր անցկացրած արտակարգ նիստում որոշել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է հրթիռի արձակումը: Անվտանգության խորհրդի նիստից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամեն ինչ կանի, որ ապահովի նոր պատժամիջոցների սահմանումը։ Մոսկվան ու Պեկինը ևս խիստ քննադատել են Հյուսիսային Կորեային։ Փետրվարի 7-ին վաղ առավոտյան Հյուսիսային Կորեան հեռահար հրթիռ է արձակել։ Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, թե երկրի առաջնորդ Քիմ Յոնգ ՈՒնի հրամանով արձակված հրթիռը «լիակատար հաջողությամբ» ուղեծիր է հասցրել կորեական «արբանյակը»: Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները, մինչդեռ, հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ է փորձարկվել, որը միջուկային մարտագլխիկ տեղափոխելու հնարավորություն ունի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք բանաձևերով արգելել էր Հյուսիսային Կորեային նման փորձեր անցկացնել: Սակայն արգելքը ոչ միայն անտեսվեց, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկին Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանությունը հաղորդագրություն տարածեց, որ Փհենյանը այսուհետ շարունակելու է հրթիռային այս ծրագիրը։ Հարավային Կորեան հայտարարել է, թե կասկածներ կան, որ այդ բալիստիկ հրթիռի դետալները ռուսական են, Մոսկվան հերքել է, իսկ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Սեուլի այս մեղադրանքը «հայկական ռադիոյի» անեկդոտի հետ է համեմատել։ Ավելի վաղ՝ հունվարին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի փորձարկման մասին:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ