Իրանի նախագահ Հասան Ռոհանին պարգևատրել է երկու նախարարների, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին՝ Գործողությունների համատեղ համակարգային պլանն իրագործելու համար՝ հաղորդում է IRNA գործակալությունը։ Մեդալներ են շնորհվել արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանին, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին։