Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալեքսիս Ցիպրասը Թեհրանում է

Ալեքսիս Ցիպրասը Թեհրանում է
08.02.2016 | 23:53

Հունաստանի կառավարությունն Իրանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու ուղեգիծ Է որդեգրել` հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թեհրանի տեխնոլոգիական պարկ այցելության ժամանակ: Ցիպրասը երկօրյա պաշտոնական այցով Իրանում է: Հունաստանի վարչապետը արտասահմանցի առաջին ղեկավարն է, որը Թեհրան է այցելում պատժամիջոցների չեղարկումից հետո: «Հունաստանը էներգետիկական, տնտեսական և առևտրական կամուրջ կդառնա Եվրամիության և Իրանի միջև»,- ասել է Հունաստանի վարչապետը: Վարչապետը նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցել տեխնոլոգիաների և ինովացիաների, էներգետիկայի, առևտրի, մշակույթի և ծովագնացության բնագավառում: Հունաստանի վարչապետի այցի ծրագրի հիմնական մասը կսկսվի փետրվարի 8-ին: Ցիպրասը հանդիպում կունենա Իրանի քաղաքական ու պետական ղեկավարության, երկրի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի քանի համաձայնագրեր: Հունաստանն Իրանի հետ արդեն համաձայնագիր է ստորագրել անմշակ նավթի մատակարարումների վերսկսման վերաբերյալ:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ