Թեհրանում փետրվարի 8-ին ԵՄ-ի և Իրանի միջև երկօրյա բանակցություններ են սկսվում համագործակցության հարցերի շուրջ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության Եվրոպայի և Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Մաջիդ Տահտ Ռավանչին: Եվրոպական պատվիրակությունը՝ արտաքին գործունեության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի գլխավորությամբ, ժամանում է Թեհրան՝ բանակցելու համագործակցության շուրջ, հաղորդել է Focus գործակալությունը՝ հղում անելով IRINN հեռուստաալիքին:
Ռավանչին նշել է, բանակցություններ ծրագրվում են կես տարին մեկ Թեհրանում և Բրյուսելում: Երկխոսության ընթացքում սպասվում է լայն շրջանակի հարցերի քննարկում, նախ և առաջ Իրանի և Եվրոպայի երկկողմ հարաբերություններն էներգետիկայի, առևտրի, բանկային գործի ու ֆինանսների ոլորտում: