Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պետդումայում առաջարկել են չեղարկել 1921 թ. Թուրքիայի հետ կնքած Մոսկվայի պայմանագիրը

Պետդումայում առաջարկել են չեղարկել 1921 թ. Թուրքիայի հետ կնքած Մոսկվայի պայմանագիրը
08.02.2016 | 23:59

ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով խզել 1921 թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ իշխանությունների և Թուրքիայի միջև կնքված եղբայրության և բարեկամության պայմանագիրը։ «Թուրքական ագրեսիայի աճի պարագայում մենք այժմ պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար ոչ շահավետ բոլոր ռուս-թուրքական համաձայնությունները։ Անկարան պետք է հասկանա, թե ինչի կարող է վերածվել հակամարտության սրումը»,- ասել է Օբուխովը։ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով՝ Թուրքիան իրոք շատ ծանր պայմաններ է առաջադրել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետ։ «Սակայն թուրքերին պետք է դաստիարակել։ Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ։ Եթե դուք այսօր դավաճան դիրքորոշում եք ընդունել, ուրեմն պայմանագիրը խզելը համարժեք քայլ է։ Այդ հարցում մեզ կաջակցի Հայաստանը»,- ասել է Պախոլկովը։ Նա նշել է, որ եթե անգամ պայմանագրի խզումը մեծ իրավաբանական ուժ չունենա, կարտահայտի իրենց տարածքային հավակնություններն առ այն, ինչի հետ ռուսական կողմը համաձայն չէ։ Թուրքիայի հետ բարեկամության և եղբայրության պայմանագրի խզումը դիտարկվել էր և նախկինում։ Նացիզմի դեմ տարած հաղթանակից հետո ԽՍՀՄ-ը պահանջում էր Անկարայի հետ նոր համաձայնագիր կնքել, սակայն հրաժարվել էր այդ հավակնություններից Ստալինի մահից հետո։ «Երեք անդրկովկասյան հանրապետություններից երկուսը՝ Հայաստանն ու Վրաստանը, չեն ճանաչում պայմանագրի պայմանները։ Պետք է հասկանանք, որ 1921 թ. բոլշևիկների իշխանությունը մազից էր կախված»,- ասել է Օբուխովը։ Պայմանագրի համաձայն՝ Թուրքիային է անցել Կարսի մարզի մեծ մասը, նախկին Բաթումի մարզի հարավային հատվածը, Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռան հետ։

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ