Մենք դեռ կխաղարկենք Ղարաբաղի քարտը, այնպես, որ քիչ չի թվա՝ հայտարարել է «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ «Եվ դա հենց այն է, ինչ տեսնում ենք այստեղ՝ հնարավորություն։ Թիկունքում ունենալով Օսիան, Աբխազիան, Ղրիմը, Դոնեցկը, Մերձդնեստրը, Ղարաբաղը... Մենք դեռ կխաղարկենք Ղարաբաղի քարտը, այնպես, որ քիչ չի թվա։ Թող Իլհամ Հեյդարովիչն իր թուրք ընկերների հետ հիշի, որ մենք այնտեղ կարող ենք լարվածություն ստեղծել, երբ ցանկանանք։ Մենք դեռ կխաղարկենք այդ քարտը, մեզ համար բացարձակ միևնույնն է տեղի բնակչությունը, դուք դա կմոռանաք»,- ասել է Վենեդիկտովը՝ նշելով, որ Ռուսաստանը իր հայրենասիրական, աշխարհաքաղաքական խնդիրները լուծում է նաև նման ճանապարհներով։ «Հնարավոր է։ Ես ևս մեկ անգամ եմ ասում, անգամ եթե 10 տոկոս հնարավորություն գոյություն ունի, դա լուրջ 10 տոկոս է, ծանրակշիռ։ Այդ պատճառով էլ ես ВВС-ի ֆիլմին այդքան թեթևամտորեն չեմ վերաբերվում, թե գիտես քաղաքական ֆենտեզի է։ Ոչ, ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում»,- նշել է նա։