Թուրք-սիրիական սահմանին փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը բարդացնում է Սիրիայի խաղաղության բանակցությունների անցկացումը՝ Անկարայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Այն, ինչ տեղի է ունենում թուրք-սիրիական սահմանին, իսկապես իրական աղետ է։ Գերմանիան պատրաստ է օգնել փախստականներին մատակարարումներ իրականացնելու հարցում։ Այդպիսի պայմաններում բարդ է պատկերացնել խաղաղության բանակցությունների անցկացում և դրա համար էլ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերջ դնել այս իրավիճակին»՝ կարծում է Անգելա Մերկելը։