ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դուբայում Համաշխարհային կառավարության գագաթնաժողովի բացման առիթով տեսաուղերձի ժամանակ «արդարության և մարդու իրավունքների պահպանմանը» հակված մերձավորարևելյան երկրներին խոստացել է «ԱՄՆ-ի բարեկամությունը»: «Մերձավոր Արևելքի այն երկրները, որոնք հակված են արդարության և մարդու իրավունքների պահպանման, նախկինի պես ի դեմս ԱՄՆ-ի կունենան իրենց բարեկամին: Ինչպես մենք արդեն տեսանք, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հուզումների ժամանակ, եթե կառավարությունը չի ոգևորում իր քաղաքացիներին, հանգեցնում է անկայունության և հակամարտության»,- ասել է ԱՄՆ նախագահը: Ապագայի կառավարման սկզբունքների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին մասնակցում են 150 երկրների և համաշխարհային կազմակերպությունների 3 հազար ներկայացուցիչներ: