Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ը պահանջել է

ՄԱԿ-ը պահանջել է
09.02.2016 | 14:27

Սիրիայում շարունակվող մարտերի մասնակիցները պետք է անհապաղ դադարեցնեն խաղաղ բնակիչների անվտանգությանն սպառնացող գործողությունները, ապահովեն անարգել կապ բնակչության հետ՝ օգնություն ցուցաբերելու համար՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը:
Նա «կառավարությանը և Սիրիայում հակամարտության մյուս կողմերին» հորդորել է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել երկրի բոլոր քաղաքացիական անձանց: Հալեպ նահանգում ավելի քան 30 հազար մարդ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, ստիպված են եղել լքել իրենց տները ռազմական գործողությունների պատճառով: Օ’Բրայենի խոսքով՝ ոմանց հաջողվել է փախչել ազգականների մոտ՝ անվտանգ շրջաններ, բայց մյուսները մնացել են անօթևան, քանի որ Թուրքիային սահմանակից շրջաններում փախստականների ճամբարներն արդեն լեփ-լեցուն են: Նա նշել է, որ հարկադիր վերաբնակների շուրջ 80 տոկոսը կանայք ու երեխաներ են։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ