Թեհրանն ու Թբիլիսին պետք է բարելավեն հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Տնտեսական և մշակութային համագործակցությունն Իրանի և Վրաստանի միջև պետք է ամրապնդվի՝ համապատասխան երկու ժողովուրդների շահերի»,- ասել է Ռոհանին։ Իրանի նախագահը հավելել է, որ Թեհրանն ու Թբիլիսին ունեն մեծ ներուժ՝ տնտեսական համագործակցության բարելավման համար, և նշել է, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը կօգնի բարելավել հարաբերությունները։ Գեորգի Կվիրիկաշվիլին պատասխանել է, որ Վրաստանը պատրաստ է նոր գլուխ բացել երկկողմ հարաբերություններում։ Նա առաջիկայում կայցելի Թեհրան և Թբիլիսի է հրավիրել Իրանի նախագահին: