Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԶԼՄ-ները պարզել են՝ ինչքան գումար է պահանջել Թուրքիայի նախագահը Եվրոպայից

ԶԼՄ-ները պարզել են՝ ինչքան գումար է պահանջել Թուրքիայի նախագահը Եվրոպայից
09.02.2016 | 23:26

Անցած տարվա վերջին ԵՄ ղեկավարության հետ բանակցություններում Թուրքիայի նախագահը 30 մլրդ եվրո է պահանջել ԵՄ-ից: Մանրամասներ են հայտնի դարձել հունական լրատվամիջոցներին, որոնց տրամադրության տակ գաղտնի նյութեր են հայտնվել: Էրդողանը շանտաժի է ենթարկել Եվրոպային՝ շահարկելով փախստականների խնդիրը: 2015-ի նոյեմբերին Անթալիայում Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը Էրդողանը երեսուն միլիարդ է պահանջել՝ փախստականների խնդրի լուծման դիմաց: Հակառակ դեպքում սպառնացել է փախստականներին ուղարկել Եվրոպա: Այդ շրջանում Թուրքիան ու ԵՄ-ն արդեն համաձայնություն են ձեռք բերել Անկարային 3 մլրդ եվրոյի տրամադրման շուրջ: Ի սկզբանե սրան համաձայն Էրդողանը հետո պահանջել է տարեկան 3 մլրդ եվրո: Գաղտնի նյութերից հայտնի է դարձել, որ Էրդողանը իրեն շատ կոպիտ է պահել: Նաև չի մոռացել հիշեցնել, որ Եվրոպան 400 մլրդ գումար է տրամադրել Հունաստանին:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ