Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անվտանգության նիստ է գումարել նախագահական նստավայրում։ Նիստում քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարն ու Թուրքիայի հետ կապված տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նիստին մասնակցելու են վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Էքֆան Ալան ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը։