Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չավուշօղլուն՝ ի պատասխան PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չճանաչելու ԱՄՆ-ի հայտարարության

Չավուշօղլուն՝ ի պատասխան PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չճանաչելու ԱՄՆ-ի հայտարարության
09.02.2016 | 23:29

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունը, որ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) չի ճանաչում ահաբեկչական կազմակերպություն:
«Անհրաժեշտ է, որ բարեկամական ու դաշնակցային երկրները ահաբեկչական կազմակերպության հարցով ունենան մեկ դիրքորոշում։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մե՞նք ենք գործընկեր երկիր, թե՞ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունը։ Թե Թուրքիան, թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն ԴԱԻՇ-ը դիտարկում են որպես ահաբեկչական կազմակերպություն։ Նրանք հարցին նայում են այսպես. այժմ ԴԱԻՇ-ը վատն է, որովհետև արմատական է, իսկ PYD-ը, PKK-ն ավելի լավն են, որովհետև մարքսիստ-լենինիստական են։ Բայց մի՞թե դա ճիշտ է։ Չէ՞ որ և մեկն է ահաբեկչական կազմակերպություն, և մյուսը։ Ահաբեկչական կազմակերպությունները մեկը մյուսից լավը չեն լինում։ Եվրոպայում մի շարք ձախ ուժեր աշխատում են PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու ուղղությամբ։ PYD-ի պարագայում էլ ասում են՝ նա հիմա ինձ վնաս չի տալիս, հետևաբար կարող ենք համագործակցել նրա հետ։ Արդեն ժամանակն է, որ ԱՄՆ-ը որոշում ընդունի։ Ահաբեկչական կազմակերպությանն աջակցած շատ երկրներ իրենք են ենթարկվել ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներին»։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ