Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվան ևս քանդում է գիշերով

Մոսկվան ևս քանդում է գիշերով
10.02.2016 | 13:24

Քաղաքային իշխանությունները Մոսկվայի կենտրոնում փետրվարի 9-ի գիշերը մետրոյի կայարանների հարևանությամբ ապամոնտաժել են հարյուրից ավելի առևտրի կետեր, տաղավարներ: Անշարժ գույքի պետական տեսչության պետ Տիմուր Զելդիչի խոսքով՝ փետրվարի 8-ին լրացել է ինքնաշեն կառույցները կամավոր ապամոնտաժելու ժամկետը։ Այդ պատճառով փետրվարի 9-ից սկսվել են ապամոնտաժման աշխատանքները։ Համացանցով միջամտել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը՝ հայտարարելով, թե դա նույնն է, ինչ փոքր ու միջին ձեռնարկատիրության դեմ պայքարելը, ինչը «անթույլատրելի է այսօրվա տնտեսական իրավիճակում»: Մոսկվայի քաղաքապետարանն իր գործողությունները պայմանավորում է անվտանգության նկատառումներով, թե՝ այդ կառույցները «խաթարում են կոմունիկացիաները»: Ապամոնտաժված բոլոր կետերը, կրպակները ձևակերպված էին որպես սեփականություն: Ի պատասխան սեփականատերերի բողոքների՝ քաղաքապետարանը հայտարարեց, թե առևտրի նոր կետեր կառուցելու համար նրանց կառաջարկվեն այլ տարածքներ: Հայտնի չէ, թե կփոխհատուցվի ապամոնտաժված կրպակների ու առևտրի կետերի սեփականատերերի վնասը: Ապամոնտաժված կրպակները հիմնականում պատկանում էին ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նախկին քաղաքացիների:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ