Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է ԱԳՆ
10.02.2016 | 13:26

Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը կանչվել է արտգործնախարարություն՝ բացատրություն տալու, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։ Պատճառը եղել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցությունն ահաբեկչական խմբավորում չհամարելու վերաբերյալ։ ԱՄՆ-ի դեսպանին անհանգստություն են հայտնել քրդական կուսակցության մասին պետդեպի հայտարարությունների առնչությամբ։ Ջոն Քիրբին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել էր, թե «ԱՄՆ-ն PYD-ն ահաբեկչական խմբավորում չի համարում», միաժամանակ նշել էր, որ Թուրքիան դաշնակից ու բարեկամական երկիր է։ Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին կոչ էր արել ընտրել Թուրքիայի և «ահաբեկչական խմբավորումների» միջև։

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ