Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը ԼՂ հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է

Իրանը ԼՂ հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է
10.02.2016 | 13:27

Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Մենք միշտ հայտարարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով: Իրանը մշտապես եղել է երկխոսության կողմնակից»,- ասել է դեսպանը՝ իրենց օրինակը բերելով: Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով՝ Միջուկային ծրագրի լուծման հարցում Իրանն ապացուցեց, որ երկխոսության միջոցով հնարավոր է լուծել բազմաթիվ խնդիրներ: «Այդ իսկ պատճառով բոլոր երկրներին կոչ ենք անում առկա խնդիրները լուծել այս միջոցով: Հարաբերությունների լարումը երբեք նախընտրելի չենք համարում, քանի որ դրանք վնասում են բոլոր երկրներին ու ժողովուրդներին»,- հավելել է դեսպանը:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ