Այսօր Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի 28 երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն հավաքական պաշտպանության հարցերն ու ՆԱՏՕ-ի զսպման քաղաքականությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պետք է հավանություն տան Արևելյան Եվրոպայում դաշինքի ռազմական ներկայության ուժեղացմանը։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև ՆԱՏՕ-ի զորքերի լոգիստիկ ապահովման հարցերը և հիբրիդային սպառնալիքներին հակազդումը։ Կքննարկվի ՆԱՏՕ-ի հնարավոր օգնությունը Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը և օժանդակությունը Թուրքիային՝ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում։ Հանդիպման շրջանակում կկայանա նաև Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը։ Սպասվում է նաև, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կխոսեն Ռուսաստանի հետ դաշինքի գործընկերության վերականգնման հնարավորության մասին։