Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կոնգրեսմեն Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի բնակչության նկատմամբ

Կոնգրեսմեն Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի բնակչության նկատմամբ
10.02.2016 | 13:37

ԱՄՆ-ի կոնգրեսմեն Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի քայլերն անվանել է կեղծ պարիտետ ղարաբաղյան հակամարտությունում: Asbarez-ին տված հարցազրույցում Ադամ Շիֆը նշել է ԻՊ-ի ընդլայնման գործում Թուրքիայի դերակատարման ապացույցները: Ինչ վերաբերում է 1915 թ. իրադարձությունները Ցեղասպանություն կոչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոստումին, կոնգրեսմենը շեշտել է, որ չնայած ամերիկահայերի հիասթափությանը, նախագահի համար դեռ շատ կարևոր է Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ու ԱՄՆ քաղաքականությունը դրա հիման վրա կառուցելը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ