Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը խզելու առաջարկը

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը խզելու առաջարկը
10.02.2016 | 20:59

ՌԴ արտգործնախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը առաջարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ չեղյալ հայտարարել 1921-ին կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը։ Իրենց նամակում պատգամավորները հատկապես ընդգծել են Թուրքիայի վարած հետևողական ագրեսիվ քաղաքականությունը։ «Ես կարող եմ ասել, որ այժմ դեռ պետք է ուսումնասիրվի պատգամավորների նամակը, հասկանալու համար, թե դրանով ինչ են նրանք ստույգ առաջարկում»,- ասել է Զախարովան։

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ