Կառավարությունը մտադիր է չեղյալ համարել անցած տարվա որոշումը՝ Մարզահամերգային համալիրի վաճառելու մասին: Վաղվա նիստի օրակարգում է որոշման նախագիծ, որով ոչ միայն չեղարկվում է համալիրի վաճառքի որոշումը, այլև լուծարվում է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ կնքված առքուվաճառքի պայմանագիրը, որովհետև ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել գույքի դիմաց վճարումը: Անցած տարվա օգոստոսին կառավարությունը որոշեց համալիրը 30 միլիոն դոլարով վաճառել օրեր առաջ հիմնադրված ու անհայտ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին, որը պարտավորվել էր բացի նշված 30 միլիոնից առաջիկա չորս տարիներին կատարել ևս 100 միլիոն դոլարի ներդրում: Իշխանությունները որոշեցին համալիրը վաճառել գնահատվածից ավելի քան երկու անգամ էժան. կառույցը և հարակից 9,5 հեկտար հողամասը գնահատվել էր 60,7 միլիոն դոլար: