Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Որոշ ուժեր ցանկանում են խոչընդոտել տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ քաղաքականությանը

Որոշ ուժեր ցանկանում են խոչընդոտել տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ քաղաքականությանը
10.02.2016 | 21:02

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ասել է, որ որոշ ուժեր ցանկանում են խոչընդոտել Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականությանը տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ չնայած Անկարային հակազդելու արտաքին ուժերի ջանքերին՝ Թուրքիան նախկինի պես շարունակելու է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։ Էրդողանը նշել է, թե Թուրքիայի համար հիմնական առաջնահերթությունն ահաբեկչության դեմ պայքարն է, և դա կանի մինչև վերջ՝ մասնավորապես Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ։ Վերջին ամիսներին Թուրքիայի հարավ-արևելքում ակտիվացել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների ու թուրք ուժայինների բախումները։
Վերջին բախումները գրանցվել են երեկ՝ Շըրնաք նահանգում։ Այնտեղ քուրդ զինյալների ու թուրք ուժայինների բախման հետևանքով զոհվել ու վիրավորվել են թուրք զինվորներ ու ոստիկաններ։

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ