«Մեզ զարմացրել է Անկարային անվերապահ աջակցությունը, որի մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է Թուրքիա այցի ժամանակ: Իսկ մեղավոր են համարում Ռուսաստանին, քանի որ ասում են` ՌԴ օդուժի ավիահարվածներից բազմապատկվում է փախստականների հոսքը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովի խոսքով` ոչ մի բառ հրապարակավ չի ասվել ակնհայտ փաստերի մասին. «Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը սնվում է թուրքական սահմանով երկու ուղղությամբ անցնող մաքսանենգությամբ»: