Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փոփոխությունները Ֆրանսիայի կառավարությունում սկսված են

Փոփոխությունները Ֆրանսիայի կառավարությունում սկսված են
11.02.2016 | 15:45

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը չորեքշաբթի օրը հրաժարական է տվել: Որոշումը կայացվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնած տեղափոխումների արդյունքում, որոնց մասին նա կհայտարարի առաջիկա օրերին։ Օլանդը մտադիր է 2017-ի նախագահական ընտրություններից առաջ փոխել իր թիմը։ Ֆաբիուսը լրագրողներին տեղեկացրել է, որ կառավարությունում փոխատեղումների նախապատրաստությունները շարունակվել են մի քանի ամիս և արդյունքների մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Փոփոխությունները տեղի են ունենում Օլանդի վարկանիշի գահավիժման և սոցիալիստական կուսակցության ներսում դժգոհությունների ֆոնին։ Օլանդի կուսակցությունում բացասաբար են վերաբերվում նրա պլաններին, որի համաձայն կառավարությունը կզրկի ֆրանսիայի քաղաքացիությունից այն անձանց, որոնք դատապարտվել են ահաբեկչության համար։ Ֆաբիուսը գլխավորելու է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, ԱԳ նախարարի թեկնածու են նախկին վարչապետ Ժան-Մարկ Էրոն կամ շրջակա միջավայրի նախարար Սեգոլեն Ռուայալը։

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ