Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից հրադադար հաստատել Սիրիայում

Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից հրադադար հաստատել Սիրիայում
11.02.2016 | 15:46

Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից հրադադար հաստատել Սիրիայում՝ հաղորդում է «Ասոշիեյթեդ փրեսը»՝ հղում կատարելով Վաշինգտոնում իր անանուն աղբյուրներին։ Վաշինգտոնում կարծում են, որ առաջարկելով հրադադար հաստատել երեք շաբաթից՝ Ռուսաստանը ցանկանում է ժամանակ շահել՝ այդ ընթացքում Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ լայնածավալ հակահարձակում նախաձեռնելու և ընդդիմադիր ապստամբներից տարածքներ հետ գրավելու համար։ ԱՄՆ-ը, Թուրքիան և կոալիցիայի երկրներն աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող ապստամբներին։ Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ Վաշինգտոնը ցանկանում է անմիջապես հրադադար հաստատել, որ հնարավոր լինի հումանիտար օգնություն տրամադրել պատերազմի թատերաբեմում հայտնված քաղաքացիական անձանց։ ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ ռուս և ամերիկացի պաշտոնյաները Մյունխենում «խիստ կարևոր» բանակցություններ են վարում Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ։

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ