Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Էրդողանին փակուղու մեջ են գցել

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Էրդողանին փակուղու մեջ են գցել
11.02.2016 | 15:49

Մոսկվայում սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» առաջատար կուսակցության ներկայացուցչության բացմամբ` հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավելի են սրվում՝ գրում է The Guardian-ը: Թուրքիայի հարաբերությունները ամերիկացիների հետ ևս բարվոք չեն: ԱՄՆ-ն աջակցում է քրդական կուսակցությանը, որը Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական են համարում: «Փակուղում հայտնված թուրք նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է դեմ գնալ ԱՄՆ-ին և ՌԴ-ին ու սեփական ռազմական արշավ սկսել տարածաշրջանում, ինչը կհանգեցնի սիրիական հակամարտության աղետալի ընդլայնմանը», - գրում է թերթը: Մոսկվայում քրդերի ներկայացուցչության բացումը Թուրքիան սադրանք է դիտարկում և Ռուսաստանի կողմից տարածաշրջանում իշխանության ընդլայնման փորձ:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ