Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կրեմլում աջակցում են «օձաբները» քանդելուն

Կրեմլում աջակցում են «օձաբները» քանդելուն
11.02.2016 | 15:56

Կրեմլում աջակցում են մայրաքաղաքային իշխանությունների որոշումը՝ քանդել մեքենաների և մարդկանց տեղաշարժը խոչընդոտող կրպակներն ու առևտրական կետերը՝ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: «Այդ օձաբները կապ չունեն, այսպես կոչված, փոքր բիզնեսի հետ, որպես կանոն կրիմինալի ու հակասանիտարիայի բներ են։ Ցանկացած բիզնես, մեծ կամ փոքր, նախ և առաջ պետք է քաղաքակիրթ լինի»՝ ասել է Սերգեյ Իվանովը: Նրա կարծիքով՝ քանդված շինությունների տեղում ոչինչ չպիտի կառուցվի: Այդ տարածքներին պետք է պատմական տեսքը վերադարձվի: Իվանովը հավելել է, որ «նոր պուրակները և ազատ տարածքները Մոսկվան միայն կզարդարեն»:
Փետրվարի 9-ի գիշերը Մոսկվայում քանդվել են 97 ինքնաշեն կառույցներ: Անցյալ դեկտեմբերին Մոսկվայի կառավարությունը հաստատել է 104 կառույցների ցանկը, որոնք պետք է քանդվեն, մնացածները կքանդվեն մինչև փետրվարի վերջ: Կրպակների տերերը ԱՊՀ քաղաքացիներ են, նաև՝ մեծ թվով հայեր, ովքեր կառուցապատման թույլտվություն ստացել են նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի օրոք: Նրանց ունեցվածքի ոչնչացման դիմաց փոխհատուցում տալ քաղաքապետարանը չի պատրաստվում:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ