Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետի հանձնարարականները

Վարչապետի հանձնարարականները
11.02.2016 | 23:26

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, քննարկվել և հաստատվել են Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Հավանության են արժանացել Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության խորհրդատուի տեխնիկական առաջադրանքները: Խորհուրդը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Արտաշատ-Երևան-Աշտարակ շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ Փոխըմբռնման համաձայնագիրը: Քննարկվել և հաստատվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի իրականացման խորհրդատուի ընտրության արդյունքները և խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է բոլոր աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետում կատարելու անհրաժեշտության վրա և հանձնարարականներ տվել:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ