Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի հարցում համբերատար կլինի մինչև որոշակի պահը՝ հայտնում է Reuters-ը, այնուհետև կանցնի գործողությունների։ Նա քննադատել է Եվրամիությանը փախստականների հարցով և սպառնացել ինքնաթիռներով ու ավտոբուսներով փախստականներին Եվրոպա ուղարկել։ Նա Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում մարդկանց զոհվելու համար՝ Մոսկվան ու Դամասկոսը մեղավոր են Սիրիայում 400 հազար բնակիչների մահվան համար՝ նրա գնահատականով։