Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական կարգավորում»

«ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական կարգավորում»
11.02.2016 | 23:31

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում՝ բավարա՞ր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ կարգավորմամբ հարցի լուծման համար, հարցին ի պատասխան ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ըստ դեսպանի՝ ԱՄՆ-ի իշխանությունները լրջորեն մտահոգված են շփման գծի երկայնքով բռնության սրման և հռետորաբանության առնչությամբ: «Իմ կարծիքով՝ իրական է այդ լարվածության սրումը հրահրելու հավանականությունը շփման գծի երկայնքով անգամ սխալ հաշվարկի պատճառով: Այդ պատճառով է, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել երկու կողմերին քայլեր ձեռնարկել շփման գծի երկայնքով բռնության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, ինչպես նաև՝ իրավիճակի մոնիտորինգի մեխանիզմներ իրականացնել: Այս հարցը քննարկվել է, երբ երկու նախագահները հանդիպել են դեկտեմբերին Շվեյցարիայի Բեռն քաղաքում: ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը մյուս համանախագահների հետ աշխատում է՝ երկխոսության առաջմղումը շարունակելու ուղղությամբ»,-ասել է դեսպանը:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ