Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀՀ ղեկավարությունը կգործի արդար ընտրությունների մասին իր պարտավորություններին համապատասխան

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀՀ ղեկավարությունը կգործի արդար ընտրությունների մասին իր պարտավորություններին համապատասխան
11.02.2016 | 23:41

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իր հրապարակային հայտարարություններին համարժեք՝ կատարելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացման պարտավորությունները՝ փետրվարի 11-ին՝ Facebook-ում առցանց ճեպազրույցի ժամանակ, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես կանդրադառնա ընտրակեղծումների կապակցությամբ Հայաստանի իշխանությունների արձագանքը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, դիվանագետը նշել է. «ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է կեղծարարությունների մասին մամուլում հայտնված և քաղաքացիական հասարակության ազդարարած արժանահավատ պնդումների կապակցությամբ։ Մենք Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք արել դատական կարգով ամբողջովին ուսումնասիրել հանցագործությունների մասին համոզիչ ապացույցները»։ Միլսը հիշեցրել է, որ հանրաքվեից հետո դեսպանատունը շատ շուտ հայտնեց, որ քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների օգնությամբ նույնպես կեղծարարությունների մասին տեղեկություններ է հավաքում։ «Այդ տեղեկությունները կօգտագործվեն ԱՄՆ կառավարության հովանավորած ծրագրերին առանձին մարդկանց մասնակցության կապակցությամբ որոշումներ կայացնելիս։ Մեր ամուր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների՝ արդարադատության, օրենքի գերակայության և ժողովրդավարության վրա։ Գործողությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի կառավարության՝ այդ արժեքներին հավատարիմ լինելը, մտահոգության առիթ են տալիս։ Այդ պատճառով Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում արձագանքել կեղծարարության մասին բոլոր լուրջ, արժանահավատ տեղեկություններին»,- ասել է դեսպանը։

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ