Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման գործընթացից

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման գործընթացից
12.02.2016 | 20:57

ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանին օգնելու հարցում և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո։ «Բոլոր դաշնակիցները անխտիր աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին փոխել որոշումը՝ վրացական շրջաններ Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ ճանաչելու վերաբերյալ»,- ասել է Ստոլտենբերգը։ Ռուսաստանը Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008-ին՝ Հարավային Օսիայի հակամարտությունից հետո։

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ