ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում Իրանի ԻԻՀ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին: Ավելի վաղ կայացել է Լավրով-Քերի հանդիպումը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...