ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում ռուսական և ավելի քան մեկ տասնյակ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ համաձայնության են եկել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտության գոտում գտնվող քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնությունը մեծացնելու վերաբերյալ: Քերին նշել է, որ իրենք նպատակ ունեն մեկ շաբաթում քայլեր ձեռնարկել՝ Սիրիայի ողջ տարածքում մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և այդ «ընդմիջումն» օգտագործել Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների վերսկսման համար։