Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական բախումը Դավութօղլուն չի բացառում

ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական բախումը Դավութօղլուն չի բացառում
12.02.2016 | 21:15

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախումը՝ հայտնում է BBC-ին։ «Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել Սիրիայում, սակայն պատրաստ է պատասխանել Սիրիայից եկող ագրեսիային»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Նա կարծում է, որ Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում՝ հիշեցնելով Վրաստանում և ՈՒկրաինայում ՌԴ միջամտությունը։ Պատասխանելով հարցին, թե Թուրքիան պատրաստվո՞ւմ է ռազմական գործողություն սկսել Սիրիայում՝ Դավութօղլուն նշել է, որ նման ծրագիր չունեն։ «Թուրքիան հարգում է միջազգային իրավունքը, սակայն եթե մեր դեմ հարձակում լինի, պատասխան կտանք»,- ասել է նա։ Նա ասել է, որ վերջին շրջանում Թուրքիայի ջանքերն ուղղված են ԵՄ մեկնող փախստականների թիվը նվազեցնելուն։ Նրա խոսքով՝ նախկինում ամեն օր 3000 փախստական էր մեկնում, սակայն այժմ այդ թիվը նվազել է։ Անդրադառնալով Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ուժերին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ, Դավութօղլուն ասել է. «Եթե մեր անվտանգության համար սպառնալիք դառնան, կանենք այն, ինչ հարկավոր է»։

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ