Գերմանիան և Լեհաստանն ամեն ինչ կանեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ փոխզիջման հասնելու և Թագավորությունը ԵՄ կազմում պահելու համար՝ Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյի հետ հանդիպումից հետո:
«Մենք համակարծիք ենք, որ ուզում ենք բոլոր ջանքերը գործադրել, որ Մեծ Բրիտանիան կարողանա մնալ ԵՄ կազմում»,- ասել է կանցլերը: Բեատա Շիդլոն ընդգծել է, որ ցանկալի կլիներ Միացյալ Թագավորությանը պահել ԵՄ անդամ:
Փետրվարի 2-ին Լոնդոնը Բրյուսելի հետ համաձայնեցրել է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների վերանայման վերաբերյալ 4 առաջարկներից նախագիծը, որ ԵՄ գագաթաժողովում փետրվարի 18-19-ին կքննարկեն անդամ-երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները: Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի՝ ԵՄ բարեփոխումը պետք է հիմք ծառայի Միացյալ Թագավորության բնակիչների կողմից միության կազմում երկրի մնալուն աջակցության համար համազգային հանրաքվեի արդյունքներով, որը տեղի կունենա մինչև 2017-ի վերջը: