Եվրամիությունը կչեղարկի պատժամիջոցներն ընդդեմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 170 այլ պաշտոնատար անձանց՝ France Press-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Լուկաշենկոն բացառված է ցուցակից, պատժամիջոցները կչեղարկվեն նաև ընդդեմ 3 բելառուսական կազմակերպության: Պատժամիջոցների չեղարկման որոշումը պաշտոնապես կհայտարարվի ԵՄ արտաքին գործերի նախարարների ամենամսյա հանդիպման ժամանակ: