Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի հանդիպմանը ևս քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: