Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ստոլտենբերգ․ Մոսկվան ապակայունացնում է Եվրոպան

Ստոլտենբերգ․ Մոսկվան ապակայունացնում է Եվրոպան
14.02.2016 | 13:02

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում Անվտանգության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել է, թե Ռուսաստանը, համառորեն ցուցադրելով իր ուժը, ապակայունացնում է Եվրոպան, իսկ Մոսկվայի միջուկային հռետորաբանությունը և կեցվածքը, հնարավոր է՝ հարևաններին ահաբեկելու և վստահությունը խարխլելու նպատակ ունեն: Ստոլտենբերգը ասել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտություն, կամ նոր սառը պատերազմ չի ցանկանում, բայց դաշինքի արձագանքը «ուժեղ կլինի»: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն արևելյան թևում բարձրացնում է պաշտպանունակության մակարդակը, դա արվում է ոչ թե պատերազմ մղելու, այլ պատերազմը կանխելու նպատակով: Նույն համաժողովում Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին է անդրադարձել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքական «փակ և ոչ բարեկամական ուղեգիծը» պահպանվում է: «Կարելի է ավելի կտրուկ ասել: Մենք, ըստ էության, գլորվել ենք նոր սառը պատերազմի ժամանակաշրջան»,- Մյունխենում ասել է ՌԴ վարչապետը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը նշել է, թե Սիրիայում բանակցությունների և խաղաղության ճանապարհ բացելու համար Ռուսաստանը պետք է դադարեցնի «քաղաքացիների դեմ ռմբահարումները»:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ