2,5 մլն սիրիացիներ են եկել Սաուդյան Արաբիա Սիրիայի հակամարտության սկզբից՝ հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը: Նրա պնդմամբ. «2,5 մլն սիրիացիներ են եկել թագավորության տարածք 2011 թ. Սիրիայի հակամարտության սկզբից ի վեր»: Ալ- Ջուբեյրը հաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ մեղադրելով Սիրիայի իշխանություններին ճգնաժամի քաղաքական լուծումը ձգձգելու մեջ: Նախարարը պնդել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մնա իշխանության ղեկին. այդ հարցը լուծված է: Նա կհեռացվի իշխանությունից կամ քաղաքական գործընթացում, կամ ռազմական ճանապարհով: Միջսիրիական բանակցությունների վերաբերյալ ալ-Ջուբեյրը նշել է, որ վերականգնելու հնարավորությունը կա, սակայն շատ սահմանափակ է: