Եվրամիությունը մտադիր է գրասենյակ բացել Սիրիայի մայրաքաղաքում մարդասիրական օգնության համար՝ Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: «Բացի նրանցից, որ արդեն կան թուրք-սիրիական սահմանին, մենք պատրաստվում ենք գրասենյակ բացել Դամասկոսում մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար»,- ասել է նա` հիշեցնելով, որ ԵՄ-ն համաեվրոպական բյուջեից 2,4 մլրդ եվրո է հատկացրել: